Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտնում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը ԱՊԼ-ի 15-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղից հետո (2:2) որակազրկվել է երկու խաղով։
Հաղորդվում է, որ Սլոտը իրեն ոչ պատշաճ վարք է դրսևորել և խաղից հետո վիրավորական արտահայտություններ ու պահվածք է կիրառել մրցավարների նկատմամբ:
Նշվում է, որ Արնե Սլոտն ընդունել է մեղքը։
Կազմակերպությունը նաև պարտավորեցրել է Սլոտին վճարել մոտավորապես 80 հազար եվրո տուգանք։
Հիշեցնենք, որ եզրափակիչ սուլիչից հետո խաղադաշտում զանգվածային ծեծկռտուք է սկսվել։