Սեսկ Ֆաբրեգասը կարող է գրանդ ակումբ գլխավորել

Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը հայտնվել է «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Il Messaggero-ը։

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Պեպ Գվարդիոլայի փոխարեն թիմ հրավիրել Սեսկ Ֆաբրեգասին, եթե ներկայիս մարզիչը մոտ ապագայում հեռանա թիմից։ Ֆաբրեգասի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Բարսելոնան», «Ինտերը» և «Միլանը»։

Հիշեցնենք, որ 37-ամյա Ֆաբրեգասը «Կոմոն» գլխավորում է 2024 թվականի ամառվանից։ 26 տուրից հետո թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 28 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը։