«Բարսելոնան» փոխարինող է գտել թիմի 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, կատալոնական գրանդի ղեկավարությունը իդեալական թեկնածու է համարում «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսին։
Ուրուգվայցին չի կարողանում հաստատվել Անգլիայում և մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։
Transfermarkt պորտալը 25-ամյա հարձակվողի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։