«Բավարիան» Ֆլորիան Վիրցի փոխարեն այլ տարբերակ է ուսումնասիրում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը գրավել է Մյունխենի «Բավարիայի» ուշադրությունը։ «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը համարվում է մյունխենյան ակումբի առաջնահերթ տրանսֆերային թիրախը։ «Բավարիայում» հասկանում են, որ «դեղագործների» աստղին ձեռք բերելը չափազանց դժվար է լինելու, ուստի այլընտրանքային տարբերակներ են դիտարկում։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, Բունդեսլիգայի գրանդը իրենց ուշադրությունը դարձրել է Գյուլերի վրա, ով «Ռեալում» կանոնավոր խաղային պրակտիկա չի ստանում։

20-ամյա ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 45 մլն եվրո։ Հարձակողական ոճի կիսապաշտպանի պայմանագիրն «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։