Էրիկ տեն Հագ․ «Գոհ եմ իմ մարզչական կարիերայից»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ գոհ է իր մարզչական կարիերայից՝ չնայած Անգլիայում իր անհաջողությանը։

«Երեք ազգային առաջնություններ, Ռինուս Միխելսի մրցանակ, տիտղոսներ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ ես երջանիկ եմ», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Տեն Հագը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2022/2023 մրցաշրջանում՝ Ամստերդամի «Այաքսում» ունեցած հաջողություններից հետո։ Ակումբում աշխատելու երկու տարիների ընթացքում նա հաղթել է մեկ Անգլիայի գավաթ և մեկ Անգլիայի լիգայի գավաթ։