«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, ում պայմանագիրն ավարտվում է «Լիվերպուլի» հետ, կարիերան Եվրոպայում շարունակելու երկու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 33-ամյա կենտրոնական պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան»։ Երկու ակումբներն էլ հույս ունեն հոլանդացի աստղի հետ անվճար պայմանագիր կնքել, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին:
Վիրջիլը մերսիսայդյան գրանդում է հանդես գալիս 2018 թվականի հունվարից։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում պաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 27 հանդիպում, դարձել գոլի և գոլային փոխանցման հեղինակ։