Բրազիլացի հարձակվող Նեյմարն այս ձմռանը հեռացավ «Ալ-Հիլալից» և վերադարձավ «Սանթոս»: Սաուդյան ակումբի ղեկավարները սկսել են նոր աստղ փնտրել։
Todofichaes-ի տեղեկությունների համաձայն՝ Սաուդյան Արաբիայի չեմպիոնը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի և «Միլանի» եզրային Ռաֆայել Լեաոյի նկատմամբ։
25-ամյա ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Ռաֆայելով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:
Պորտուգալացին կարող է փոխարինել բրազիլացի Ռաֆինյային «կապտանռնագույնների» կազմում։