Կարևոր տեղեկություն Մոհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ

Հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Կողմերն ակտիվորեն բանակցում են, եւ ամեն ինչ առաջ է ընթանում դրական ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Մոհամեդի և մերսիսայդյան հսկաների միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։

32-ամյա եգիպտոսցու տրանսֆերային արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։ Սալահը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում եւ համարվում է «Ոսկե գնդակի» հավակնորդներից մեկը։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մոհամեդը անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։