Խավիեր Տեբաս․ «Դրա համար պետք է կարմր քարտ ցույց տալ»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ ֆուտբոլիստները պետք է կարմիր քարտ ստանան սիմուլյացիաների համար:

«ՎԱՐ-ի ներդրումից ի վեր, սիմուլյացիաներն ավելի քիչ են եղել: Դատավորին խաբելու փորձերը պետք է պատժվեն։ Նրանց դրա համար պետք է կարմիր քարտեր ցույց տալ։ Սիմուլյացիան հակասում է սպորտային արժեքներին»,- ասել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը։