Կարիմ Բենզեմա․ «Եթե Կրիշտիանուն իրեն համարում է պատմության լավագույնը, ապա ինձ համար լավագույնը մեկ այլ ֆուտբոլիստ է»

Սաուդյան Արաբական «Ալ-Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման անդրադարձել է «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին, որը ավելի վաղ հայտնել էր, որ ինքն է պատմության լավագույն ֆուտբոլիստը։

«Եթե Կրիշտիանուն իրեն համարում է պատմության լավագույնը, ինձ համար էլ լավագույնը մեկ այլ ֆուտբոլիստ է՝ բրազիլացի Ռոնալդոն է։ Սակայն անկասկած, Կրիշտիանուն ֆանտաստիկ հարձակվող է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Բենզեման և Ռոնալդուն երկար ժամանակ միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում»։