«Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ընտրություն է կատարել թիմի կիսապաշտպաններ Մարկ Կասադոյի և Ֆրենկի դե Յոնգի միջև։
«Այդ դիրքում մենք մեծ որակներ ունեցող ֆուտբոլիստներ ունենք: Այս պահին բոլորն էլ լավ մարզավիճակում են և կարող են թիմին օգուտ տալ: Պետք է որոշենք, թե վաղվա խաղում որն է լինելու ամենալավ տարբերակը, և դրանից ելնելով որոշում կկայացնենք», – ասել է Հանս-Դիտեր Ֆլիկը, որն այժմ թիմին պետք է պատրաստի «Ատլոտիկոյի» դեմ կայանալիք գավաթային խաղին։