Մադրիդի «Ռեալը» պլանավորում է ներկայացնել ֆուտբոլային մրցավարական համակարգը բարելավելու ծրագիր։ Այս մասին հայտնում է El Larguero-ն։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» մշակած պլանը հիմնված է լինելու թափանցիկության սկզբունքների վրա, առաջին հերթին՝ կապված VAR համակարգի գործունեության հետ։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է, որ հանդիսատեսն իմանա, թե ինչ են խոսում VAR-ի մրցավարները խաղերի ժամանակ։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» պաշտոնական բողոք էր ուղարկել Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիա (RFEF)՝ կապված Լա Լիգայի 22-րդ տուրի «Էսպանյոլի» հետ հանդիպման (0։1) մրցավարության հետ։