Ռուբեն Ամորիմ․ «Մենք կարող ենք ամեն ինչ փոխել մի քանի տարվա ընթացքում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ թիմը ձգտում է հաղթել Պրեմիեր Լիգան։

– Իրատեսակա՞ն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» տիտղոս նվաճի մինչև 2028 թվականը։
– Մենք խոսել ենք այս մասին, երբ ես ստանձնեցի ակումբը։ Մենք առաջին իսկ օրվանից ձգտել ենք հաղթել Պրեմիեր Լիգան։ Մենք կարող ենք ամեն ինչ փոխել մի քանի տարվա ընթացքում։

Բայց ես հստակ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի։ Մենք այս պահին բարդ վիճակում ենք, բայց պետք է կենտրոնանալ փոքր քայլերի վրա»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Անցկացրած 24 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 29 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը։