«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է 34-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ապագայի մասին հարցին, ում պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
«Եթե Շչեսնին գոհ է ամեն ինչից, ապա նա ֆուտբոլիստ է, ում հետ պետք է հաշվի նստել, քանի որ նա կարող է շատ բան տալ մեզ հաջորդ մրցաշրջանում:
Ես դեռ չգիտեմ նրա ծրագրերի մասին։ Մենք դեռ չենք խոսել այս մասին, բայց մոտ ապագայում անպայման կխոսենք»,- Դեկուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնային» է միացել անցած հոկտեմբերին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը հանդիպման, որոնցից չորս խաղում անառիկ է պահել դարպասը։