Գարնանային երեք ամիսների ընթացքում Football Fans Tour-ը խմբային տուրեր է ունենալու դեպի Անգլիա, Արգենտինա, Բրազիլիա, Իսպանիա և Վրաստան:
Ցանկանո՞ւմ եք ներկա լինել Spotify Camp Nou-ի բացմանը և հենց ստադիոնից վայելել «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» Էլ-Կլասիկոն, ցանկանո՞ւմ եք ներկա լինել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ» – «Էվերթոն» և «Չելսի» – «Թոթենհեմ» դերբիներին, ցանկանո՞ւմ եք ներկա լինել «Ռեալի», «Արսենալի», «Բոկա Խունիորսի» և «Ֆլամենգոյի» տնային խաղերին կամ երկրպագել Հայաստանի ազգային հավաքականին Թբիլիսիում, ուրեմն՝ զանգահարե՛ք 091 43-65-45 հեռախոսահամարով և ամրագրե՛ք Ձեր տեղը մեր խմբային տուրերում:
Ստորև ներկայացնում ենք խմբային բոլոր տուրերը, որոնց պայմաններին և արժեքներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով համապատասխան հղումով:
Մարտի 22-24. Խմբային տուր դեպի Վրաստան՝ երկու գիշեր Թբիլիսիում: Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան խաղին ներկա լինելու և մեր հավաքականին աջակցելու հնարավորություն:
#GeorgiaTour-ի պայմաններին և արժեքին ծանոթացեք այստեղ.
Մարտի 31 – ապրիլի 7. Խմբային տուր դեպի Անգլիա՝ չորս գիշեր Լոնդոնում, երեք գիշեր Մանչեսթերում, մեկ ամբողջ օր Լիվերպուլում: Չորս դերբիների ներկա լինելու բացառիկ հնարավորություն՝ «Արսենալ» – «Ֆուլհեմ», «Չելսի» – «Թոթենհեմ», «Լիվերպուլ» – «Էվերթոն» և «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի»:
#EnglandTour-ի պայմաններին և արժեքին ծանոթացեք այստեղ.
Ապրիլի 17-29. Խմբային տուր դեպի Արգենտինա և Բրազիլիա՝ չորս գիշեր՝ Բուենոս Այրեսում, երկու գիշեր՝ Իգուասու ջրվեժներում և չորս գիշեր՝ Ռիո դե Ժանեյրոյում: «Բոկա Խունիորս» – «Էստուդիանտես», «Խիմնասիա» – «Ռիվեր Փլեյթ» և «Տիգրե» – «Բելգրանո», ևս երկու խաղ Ռիո դե Ժանեյրոյում՝ «Բոտաֆոգու» – «Ֆլումինենսե» և «Ֆլամենգո» – «Կորինտիանս», որը կկայանա հանրահայտ «Մարականա» ստադիոնում:
#LatinoTour-ի պայմաններին և արժեքին ծանոթացեք այստեղ.
Մայիսի 10-16. Խմբային տուր դեպի Իսպանիա՝ երեք գիշեր Բարսելոնայում և երեք գիշեր Մադրիդում: Էլ-Կլասիկոյի՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ», ինչպես նաև «Ռեալ Մադրիդ» – «Մալյորկա» խաղերին ներկա լինելու հնարավորություն:
#ElClasicoTour-ի պայմաններին և արժեքին ծանոթացեք այստեղ.
Կարևորի մասին.
Մեր խմբային տուրերի փաթեթները ներառում են ինքնաթիռի տոմսեր, ճանապարհորդական ապահովագրություն, 4 աստղանի հյուրանոցներ բոլոր քաղաքներում, տրանսֆերներ, սրընթաց գնացքների տոմսեր, տվյալ քաղաքների բոլոր թիմերի ստադիոն-տուրեր, թանգարաններ և Fan-Store-եր, ֆուտբոլի լեգենդների հետ էքսկլյուզիվ հանդիպումներ, բոլոր քաղաքներում բարձրակարգ ռուս գիդերի ուղեկցությամբ քաղաքային տուրեր և մեր կողմից հյուրասիրություն ամենահայտնի ֆուտբոլային փաբերում:
Մեզ հետ ֆուտբոլասերները բավականին շատ են շրջագայում ընտանիքներով՝ կանանց, երեխաների և ծնողների հետ, որոնց մեջ շատ են նաև ֆուտբոլ չսիրողները և հաճախակի տրվող հարցերից է. ի՞սկ ինչ անենք մենք, եթե ֆուտբոլ չենք սիրում: «Չֆուտբոլասերներին» ֆուտբոլային հարուստ փաթեթի փոխարեն առաջարկում ենք համարժեք մեկ այլ փաթեթ՝ տվյալ քաղաքում տուրիստական ամենահայտնի վայրերի և թանգարանների մուտքերի տոմսերով:
Այս կարճ ընթացքում մենք վստահելի հարթակ ենք դարձել այն ընտանիքների և ծնողների համար, որոնց անչափահաս երեխաները հետաքրքրված են ֆուտբոլով և ունեն ֆուտբոլային երազանքներ: Մեր խմբային բոլոր 7 տուրերում մենք ունեցել ենք առանց ծնողների մեզ հետ շրջագայող անչափահասներ, որոնց ունեցած ապրումներն ու ստացած էմոցիաներն այսպես փոխանցել հնարավոր չէ:
Football Fans Tour-ն ամբողջ Եվրոպայում առաջին ու միակ ֆուտբոլային տուրիստական գործակալությունն է, որն իրականացնում է Ձեր և Ձեր երեխաների երազանքները:
Մանրամասների համար զանգահարեք 091 436545 կամ մոտեցեք
Մարշալ Բաղրամյան 60: