«Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Դուգլաս Լուիսի ծառայություններով։

Tuttosport-ը հայտնում է, որ մանկունիանցիները շարունակում են հետևել «Յուվենտուսում» հանդես եկող «Ասթոն Վիլայի» նախկին կիսապաշտպանին։

Միևնույն ժամանակ, բյանկոներիները դեռ ցանկանում են իրենց թիմում տեսնել հարձակվող Ջոշուա Զիրկզեին, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հնարավոր է, որ ակումբները փոխանակվեն խաղացողներով։ Լուիսը Ա Սերիայում անցկացրել է 14 խաղ և չի կարողացել գոլ խփել: Զիրքզին Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 հանդիպում և խփել 3 գոլ: