LA LIGA. «Բարսելոնան» տասը հոգով վստահորեն հաղթեց «Սևիլիային» 🎥

Լա Լիգայի 23-րդ տուրի «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 4-1 հաշվով։

Հանդիպման 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ռոբերտ Լևանդովսկին։ Հաջորդ իսկ րոպեին Ռուբեն Վարգասը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1-1։

Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին փոխարինման դուրս եկած Ֆերմին Լոպեսը առաջ մղեց կատալոնական ակումբին, իսկ 55-րդ րոպեին Ռաֆինյան ևս մեկ գնդակ ուղարկեց «Սևիլիայի» դարպասը՝ 1-3։ 63-րդ րոպեին րոպեին կատալոնական ակումբը մնաց 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց գոլի հեղինակ դարձած Ֆերմին Լոպես։ Հանդիպման նախավերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Էրիկ Գարսիան։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը.

Standings provided by Sofascore