Իտալական գրանդը վարձավճարով ձեռք է բերել «Ֆիորենտինայի» կիսապաշտպանին

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ռիկարդո Սոտիլը տեղափոխվել է Ա Սերիայի մեկ այլ թիմ։

25-ամյա վինգերը վարձավճարով հանդես կգա «Միլանում» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է «ռոսոներիի» մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 25 հանդիպման, դառնալով՝ հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։