ՊՍԺ-ի և «Բավարիայի» նախկին պաշտպան Խուան Բերնատը միացավ «Խետաֆեին»։ Այս մասին հայտնում է իսպանական թիմի մամուլի ծառայությունը։
31-ամյա իսպանացին վեց ամսվա պայմանագիր է կնքել «Խետաֆեի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը Խուանը վարձավճարով անցկացրել է «Վիլյառեալում»։ Նա «դեղին սուզանավերի» կազմում անցկացրել է 12 պաշտոնական հանդիպում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։
2014 թվականին Խուանը տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», իսկ չորս տարի անց միացավ ՊՍԺ-ին։