Լիոնել Մեսսի․ «Նա լավագույնն էր իմ տեսած բոլոր ֆուտբոլիստներից»

Արգենտինայի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է իր տեսած լավագույն ֆուտբոլիստին։

«Լավագույն ֆուտբոլիստը, որին երբևէ տեսել եմ իմ կյանքում, դա Ռոնալդո Նազարիոն ֆենոմեն էր։ Ամեն կերպ անհավանական ֆուտբոլիստ»,- արգենտինացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդոն ավարտել է իր խաղային կարիերան։Նա հայտնի է իր ելույթներով կատալոնական «Բարսելոնայում», Մադրիդի «Ռեալում», Միլանի «Ինտերում» և այլ ակումբներում։ Հարձակվողը երկու անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», ինչպես նաև Բրազիլիայի հավաքականի կազմում երկու անգամ նվաճել աշխարհի գավաթը։