«Թոթենհեմի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Բավարիայի» հարձակվող Մատիս Թելի վարձակալության մասին։ Վարձակալության ժամկետը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն է։ «Թոթենհեմը» ֆուտբոլիստին 60 միլիոն եվրոյով գնելու տարբերակ ունի։
Մատիս Թելը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։
Այս մրցաշրջանում Թելը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։