«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անվանել է աշխարհի մեծագույն ակումբը։
«Իմ կարծիքով՝ աշխարհի ամենամեծ ակումբը «Ռեալն» է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում La Sexta-ն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Յուվենտուս»։ 39-ամյա Ռոնալդուի գործող աշխատանքային պայմանագիրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։