Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 0:1 հաշվով պարտվեց «Էսպանյոլին»:
Մադրիդցիները դժգոհել են մրցավարությունից։ «Էսպանյոլի» հաղթական գոլը խփեց Կառլոս Ռոմերոն, որը ավելի վաղ պետք է հեռացվեր Կիլիան Մբապեի նկատմամբ խախտման համար։
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիային։
«Սերուցքայինները» ցանկանում են ստանալ մրցավարների և տեսաօգնականների խոսակցությունների ձայնագրությունները այն պահերին, երբ Ռոմերոն չէր հեռացվել խաղադաշտից։