Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Չելսիի» պաշտպանի վարձակալության մասին։ «Իշամեղուները» ձեռք են բերել Կարնի Չուկվուեմեկային:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Այն պարունակում է խաղացող գնելու հնարավորություն: 21-ամյա Չուկվուեմեկան այս մրցաշրջանում մասնակցել է «Չելսիի» ընդամենը հինգ հանդիպման:
«Բորուսիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը։ Առաջնության հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին, սեփական դաշտում «Շտուտգարտի» հետ։