Նոր տեղեկություն Գավիի առողջական վիճակի վերաբերյալ

Իսպանացի կիսապաշտպան Գավին դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ «Ալավեսի» դեմ խաղում գլխին ստացած ծանր հարվածից հետո։ Այս մասին հայտնում է Diaro Sport-ը։

Նա այսօր չի մասնակցել խմբային մարզմանը, քանի որ բժշկական անձնակազմը նախընտրում է չշտապել կիսապաշտպանի վերադարձի հարցում, որպեսզի բարդություններ չլինեն:

Ֆուտբոլիստի` «Վալենսիայի» դեմ խաղին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի շուտով` նրա մարզավիճակի գնահատման հիման վրա: