Իսպանիայի հավաքականի եւ «Ռեալ Սոսյեդադի» հենակետային կիսապաշտպան Մարտին Զուբիմենդին որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան։ Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, 26-ամյա ֆուտբոլիստն ամռանը կփոխի ակումբը։
Զուբիմենդին որոշել է միանալ Մադրիդի «Ռեալին»: Իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 մլն եվրո, իսկ աշխատանքային պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2027 թվականի կեսերը։
Նա «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Մարտինն Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում։