Կառլո Անչելոտտին պատասխանել է, թե արդյոք Կրիշտիանու Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող և սաուդյան «Ալ-Նասրի» ներկայիս խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է։

«Կրիշտիանուն դարաշրջան է նշում, ինձ համար նա լավագույնն էր: Նա իր գոլերով օգնեց ինձ հանգստություն պահպանել «Ռեալի» պահեստայինների նստարանին»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է իսպանական Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, ինչպես նաև «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր։