«Միլանի» կիսապաշտպանը վարձավճարով տեղափոխվել է ֆրանսիական ակումբ

«Միլանի» և Ալժիրի հենակետային կիսապաշտպան Իսմայիլ Բենասերը վարձավճարով տեղափոխվել է «Մարսել»։ Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը և ներառում է ֆուտբոլիստին գնելու տարբերակ, հայտնում է իտալական ակումբի կայքը։

Բենասերին «Միլանը» ձեռք է բերել «Էմպոլիից» 2019 թվականի ամռանը։ Նա «ռոսոներիների» կազմում անցկացրել է 178 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։

2024 թվականի սեպտեմբերին 27-ամյա ֆուտբոլիստը վիրահատության էր ենթարկվել ոտքի սրունքի մկանի լուրջ վնասվածքի պատճառով։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 8 խաղի։