«Ռոման» ցանկանում է նշանակել Կառլո Անչելոտտիին։
Այս մրցաշրջանում հռոմեական ակումբը գլխավորել են երեք մարզիչներ՝ Դանիելե դե Ռոսսին, Իվան Յուրիչը և Կլաուդիո Ռանիերին: Վերջինս ամռանը կլքի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է As-ը, «Ռոման» ցանկանում է, որ հայտնի մարզիչը վերսկսի իր նախագիծը։ Ջալլորոսին ընտրել է Կառլո Անչելոտտիի թեկնածությունը, ով ներկայումս գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։
Ակումբի սեփականատերերը՝ Ֆրիդկինների ընտանիքի անդամները, անձամբ փորձում են համոզել 65-ամյա մասնագետին գլխավորել թիմը։ Փաստարկներից մեկը Անչելոտիի ամուր կապերն են հռոմեացիների հետ։
Հիշեցնենք, որ նա «Ռոմայում» խաղացել է 1979-1987 թվականներին: