Իտալական «Միլանը» հայտարարել է անգլիական «Չելսիից» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշին վարձակալելու մասին։
25-ամյա Ֆելիշը «ռոսոներիների» կազմում կխաղա մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Պորտուգալացին Միլանում ընտրել է 79 համարի մարզաշապիկը։
Ժոաու Ֆելիշն ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը հարձակվողին գնահատում է 30 միլիոն եվրո: