Կառլո Անչելոտտին՝ Օրելիեն Չուամենիի՝ պաշտպանի դիրքում ցուցադրած խաղի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի՝ կենտրոնական պաշտպանի դիրքում ցուցադրած խաղի մասին։

«Չուամենին լավ է պաշտպանվում, երբ խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Ես չեմ հիշում հստակ սխալ, չեմ հիշում տարրական սխալ, որի պատճառով մենք գոլ ենք բաց թողել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում և կատարել մեկ գոլային փոխանցում:

«Ռեալը» վաղը՝ հունվարի 5-ին, արտագնա հանդիպում կանցկացնի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում՝ «Լեգանեսի» հետ։