«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Սա կլինի դարպասապահի 15-րդ մրցաշրջանն ակումբի կազմում։
«Ես իսկապես հաճույք եմ ստանում խաղից և ցանկանում եմ մնալ «Բավարիայի» խաղացող»: Ես դեռ մոտիվացվծ եմ և անհամբեր սպասում եմ հաջորդ տարվան այս հրաշալի ակումբում:
Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Հաճելի զգացողություն է։ Մենք դեռ շատ բան ունենք անելու միասին»,- Նոյերի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։