«Չելսիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց անգլիական մեկ այլ ակումբ

«Չելսիի» ձախ պաշտպան Բեն Չիլվելը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի լոնդոնյան մեկ այլ ակումբում։ «Քրիսթալ Փելասը» հայտարարել է 28-ամյա անգլիացու վարձակալության մասին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Չիլվելը քիչ է հանդես եկել «Չելսիի» ներկայիս մարզիչ Էնցո Մարեսկայի գլխավորությամբ՝ խաղալով ընդամենը 45 րոպե Լիգայի գավաթի խաղարկությունում: Անցած մրցաշրջանում պաշտպանը ընդամենը մեկ գոլային փոխանցում է կատարել «Չելսիի» 21 խաղում բոլոր մրցաշարերում: