«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ Ալեխանդրո Գառնաչոն մնա թիմում

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները գոհ են, որ արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն չի լքել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

Հունվարին լուրեր էին պտտվում Գառնաչոյի «Նապոլի» հնարավոր տեղափոխության մասին։ Կողմերը բանակցել են, սակայն գործարքը ձախողվել է։ Այսպիսով, 20-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում կխաղա առնվազն մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։