«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կմնա կատալոնական ակումբում մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում, իսկ կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել իսպանացուն։
Ինչպես հայտնում է Sport-ը, Ֆատին այս ձմռանը մերժել է մի շարք առաջարկներ։ Վերջերս «Ալ-Շաբաբը» ֆուտբոլիստի համար առաջարկել է 15 միլիոն եվրո, սակայն Անսուն հրաժարվել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է ութ հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։