«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիշել է, թե ինչպես կարող էր հայտնվել «Բարսելոնայում»։
«Երբ ես խաղում էի Լիսաբոնի «Սպորտինգում», կարող էի տեղափոխվել «Բարսելոնա»։ Նրանք ուզում էին ինձ գնել։ Դա տեղի չունեցավ, քանի որ նրանք ցանկանում էին ինձ հետ պայմանագիր կնքել և իրենց թիմ հրավիրել հաջորդ տարի։ Եվ «Մանչեսթեր Յունայթեդը» ինձ անմիջապես գնեց», – ասել է Ռոնալդուն La Sexta-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Սպորտինգից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 2003 թվականի ամռանը։ Պորտուգալացին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականի ամռանը։ Կրիշտիանուն մադրիդյան ակումբում անցկացրել է ինը հաջող մրցաշրջան։ Փետրվարի 5-ին Ռոնալդուն կդառնա 40 տարեկան։