«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի իր թիմակցի՝ Գեորգի Հարությունյանի տեղափոխությունը Հունգարիայի առաջնություն:
Հունվարի վերջին 20-ամյա հայ պաշտպանը պայմանագիր է կնքել «Պուշկաշի» հետ։
– Որքա՞ն վրդովվեցիք Գեորգի Հարությունյանի հեռանալուց։ Պե՞տք է մեկնել նման ոչ բարձրակարգ թիմեր։
-Ինչո՞ւ պետք չէ։ Իհարկե, նեղսրտում եմ, որ նա գնաց ու այլեւս մեզ հետ չէ։ Յուրաքանչյուր ոք ունի իր ճակատագիրը, մենք միայն աջակցելու ենք նրան, որ նրանք աճեն որպես ֆուտբոլիստ և հայտնվեն թոփ 5 առաջնություններում։ Նա կարող է դա անել»,- Սպերցյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը: