Դավիդ Ալաբան կրկին վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածք է ստացել։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, ավստրիացու մոտ ախտորոշվել է ձախ ազդրի ադուկտորային մկանի վնասվածք։

AS-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը կկազմի 2-3 շաբաթ։

Հետևաբար Ալաբան բաց կթողնի «Ատլետիկոյի» հետ դերբին Լա լիգայի 23-րդ տուրում (փետրվարի 8) և Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի երկու հանդիպումները՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ, որոնք կկայանան փետրվարի 11-ին և 19-ին։