«Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»։
«Ֆիորենտինան» հայտարարել է 23-ամյա կիսապաշտպանի վարձակալության մասին մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնելու պարտավորությամբ։
Ֆուտբոլիստը «Յուվենտուսի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա 22 հանդիպում է անցկացրել «բյանկոներիների» կազմում և կատարել է մեկ գոլային փոխանցում։