Կրիշտիանու Ռոնալդու. «Այնտեղ ինձ սուլում էին, բայց ես այնտեղ գոլ խփելն ավելի շատ էի սիրում»

«Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է այն մարզադաշտի անունը, որտեղ խփած գոլերը իր համար ամենահաճելին են եղել։

«Ես սիրում էի խաղալ «Կամպ Նոու» մարզադաշտում։ Ես ոգևորված էի այդ խաղերից առաջ։ Այնտեղ ինձ սուլում էին, բայց ես այնտեղ գոլ խփելը ավելի շատ էի սիրում՝ ավելի շատ քան «Բեռնաբեուում»», — ասել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Ռեալի» գույները պաշտպանել է 2009-ից 2018 թվականներին։