200 միլիոն եվրո․ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է պայթեցնել ամառային տրանսֆերային պատուհանը

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բայերի» երկու առաջատարներով՝ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցով և հոլանդացի եզրային պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգով։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա գերմանացուն դիտարկվում է որպես Կևին դե Բրույնեի փոխարինող, ով այս ամառ կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Ֆլորիանը պետք է մրցի Եվրոպայի առաջատար ակումբների հետ, սակայն Մանչեսթերում կարծում են, որ ֆուտբոլիստի ցանկությունը աշխատելու Խոսեպ Գվարդիոլայի հետ կարող է կարևոր գործոն լինել։

Ինչ վերաբերում է Ֆրիմպոնգին, ապա նրա պայմանագիրը հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ Կայլ Ուոքերը վարձավճարով միացավ «Միլանին»՝ գնելու հնարավորությամբ։ Երկու ֆուտբոլիստների տրանսֆերների համար էլ «քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստել է 200 միլիոն եվրո։

Ֆլորիան Վիրցն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը գերմանացու արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։

Ջերեմի Ֆրիմպոնգը ակումբային մակարդակով անցկացրել է 31 հանդիպում՝ խփելով 3 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում, հոլանդացու արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։