«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ ինքը պատմության լավագույն ֆուտբոլիստն է։
«Ես լավագույն ռմբարկուն եմ, ամենահաջողակն եմ։ Պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ։ Ես երբեք ինձանից լավ մարդ չեմ տեսել։ Ես սա ասում եմ իմ սրտի խորքից»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն փետրվարի 3-ին ԱՄԷ-ի «Ալ-Վասլի» դեմ Ասիայի Չեմպիոնների Լիգայի խաղում երկու գոլ խփեց՝ խփելով իր կարիերայի 922-րդ և 923-րդ գոլերը։