«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Ես իսկապես հաճույք եմ ստանում խաղից և ցանկանում եմ մնալ «Բավարիայում»։ Ես դեռ սոված եմ և անհամբեր սպասում եմ հաջորդ տարվան այս հատուկ ակումբում։
Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Հաճելի զգացողություն է։ Մենք դեռ շատ բան ունենք հասնելու միասին»,- Նոյերի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ նոր պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։