«Բարսելոնան» հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր կիսապաշտպան Պաբլո Տորեին վաճառել «Պորտուին»:
Ինչպես հայտնի է դարձել Diario Sport-ին, տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Պորտուն» «Բարսելոնային» Տորեի համար առաջարկել է ութ միլիոն եվրո։ Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբն ու խաղացողը մերժել են առաջարկը։
Այս մրցաշրջանում 21-ամյա Տորեն մասնակցել է 12 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են յոթ ու կես միլիոն եվրո։