Իտալական «Լացիոն» նոր կիսապաշտպան ունի

«Լացիոն» հայտարարել է «Վերոնայի» ֆուտբոլիստ Ռեդա Բելաենայի տեղափոխության մասին։ Կիսապաշտպանը նոր ակումբում հանդես կգա 21 համարով։ Ինսայդեր Ալֆրեդո Պեդուլլան հայտնում է, որ հռոմեացիները կվճարեն 10 միլիոն եվրո և ևս 2-3 միլիոն բոնուսներ։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 22 խաղ և կատարել երկու գոլային փոխանցում: Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել նրա նկատմամբ «Չելսիի» հետաքրքրության մասին։