«Բարսելոնայի» սանը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

«Պորտուի» կենտրոնական կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա Գոնսալեսի գնումը «քաղաքայինների» համար կարժենա 60 միլիոն եվրո։ Մոտ ժամանակներս իսպանացի կիսապաշտպանը բուժզննում կանցնի, որից հետո աշխատանքային պայմանագիր կկնքի անգլիական գրանդի հետ։

Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» սան Նիկո Գոնսալեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հարկ է նշել, որ Transfermarkt-ի փորձագետները Գոնսալեսի արժեքը գնահատում են 18 մլն եվրո։