ՊՍԺ-ի պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել իսպանական ակումբ

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն հրաժարվել է տեղափոխվել «Սևիլիա»: Այս մասին Foot Mercato-ն հայտնել է իր էջերում։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն պատրաստ էր բաց թողնել 29-ամյա պաշտպանին Իսպանիա, սակայն ֆրանսիացին ինքն է որոշել պայքարել փարիզցիների հիմնական կազմում մշտական տեղ ունենալու համար։

Հիշեցնենք, որ պաշտպանը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել երկու տարի առաջ, որից հետո երկար ժամանակ ապաքինվել էր աքիլեսյան գարշապարի վնասվածքից։ Կիմպեմբեն միայն հունվարի կեսերին է կարողացել վերադառնալ թիմի հայտացուցակ, սակայն նա դեռ խաղադաշտ դուրս չի եկել։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են ութ միլիոն եվրո։