«Չելսիի» ֆուտբոլիստ Չեզարե Կասադեյը տեղափոխվեց թուրինյան ակումբ
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը կտեղափոխվի «Չելսիից» 15 միլիոն եվրոյի դիմաց։ Լոնդոնցիները կպստանան նաև իտալացու հաջորդ տրանսֆերային արժեքի 25%-ը` վերավաճառքի դեպքում։
22-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Չելսիի» ընդամենը 6 հանդիպման։