Երեկ Լա Լիգայի հերթական տուրի «Էսպանյոլ» – «Ռեալ Մադրիդ» (1:0) հանդիպման ժամանակ, առաջին խաղակեսում վնասվածք ստացավ մադրիդցիները գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը։ Պաշտպանը չկարողացավ շարունակել հանդիպումը, իսկ այդ խաղում արքայական ակումբը վերջին րոպեներին գոլ բաց թողեց և կարևոր երեք միավոր կորցրեց։
Հայտնի է, որ գերմանացին արդեն բուժզննում է անցել, և նախնական տվյալներով բաց կթողնի 3 շաբաթ։