Արտուր Մելոն վերադարձավ Իսպանիա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրը Մելոն վարձավճարով տեղափոխվեց «Ժիրոնա»։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Արտուրը թուրինյան գրանդում հանդես է եկել 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա ոչ մի հանդիպում չի անցկացրել։